Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հրապարակվել է լուսնի հակառակ կողմի լուսանկարը

Ռուսաստանում ներկայացրել են լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարներից մեկը։ Այն լուսանկարահանվել է 60 տարի առաջ՝ «Луна-3» կայանի կողմից,  տեղեկանում է ՌԻԱ Նովոստիից։

Լուսանկարը, քարտեզագրական նյութերն ու պատկերները ներկայացվել են Ռուսաստանի գիտատեխնիկական փաստաթղթերի պետական արխիվի կողմից։ Հրապարակված նյութերի շարքում կան «Луна-3» կայանի լուսանկարը, ինչպես նաև սխեմատիկորեն ցուցադրվել է, թե ինչպես է նկարահանվել լուսնի հակառակ կողմը։

«Луна-3» կայանը գործարկվել է 1959 թվականի հոկտեմբերի 4-ին՝ «Восток-Л» հրթիռակիրի կողմից և թռիչքի մեջ է գտնվել մոտ 207 օր։ Դրա օգնությամբ, նույն թվականի հոկտեմբերի 7-ին լուսանկարահանվել է լուսնի հակառակ կողմը՝ երկրից 60-70 հազար կմ հեռավորության վրա: Դրանց օգնությամբ կազմվել է նաև առաջին արբանյակային քարտեզը: