Search
Close this search box.

Իրավապաշտպաններն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի. կոչ են անում տուժած քաղաքացիներին ևս միանալ իրենց

Իրավապաշտպան Արտակ Գալաստայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բազմիցս անրադարձել ենք, որ երկրում չի կարող վերականգնվել արդարությունը և օրինականությունը, քանի դեռ իրավապահ համակարգում բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում նախկին կոռումպացված համակարգի կառկառուն ներկայացուցիչները:
Դրանցից մեկն էլ հենց ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանն է:
Եթե վերջինիս կոռուպցիոն գործարքները դեռևս գտնվում են հիմնավոր կասկածի տիրույթում, ապա նրա կողմից կատարված ապօրինությունները, դրանց հետևանքով խեզված մարդկային կյանքերը գրեթե հաստատված հանգամանքներ են:
Սերժ Սարգսյանի հոգեզավակ Արթուր Դավթյանը հայտնի է հանրությանը Սասնա Ծռերի, Սամվել Բաբայանի, Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի, Դավիթ Սանասարյանի, Դավիթ Պետրոսյանի (Ռեստարտ նախաձեռնություն), Վահագն Մուրադյանի( Ալավերդու գործ ), Խաչիկ Կոսյանի ( Նուբարաշենի գործ ) և այլ շինծու գործերի կնքահայրը՝ հաստատողը լինելով:

Միևնույն ժամանակ, Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանի մինիմում անգործության, եթե ոչ կանխամտածված գործողությունների արդյունքում ՀՀ-ն լքեցին և այս պահին պատժից խուսափեցին նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներ՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ՔԳՎ նախկին պետ Վահագն Գրիգորյանը, Սերժի փեսա Միքայել Մինասյանը և նրա հայրը, ՀՀ նախկին Գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանը, Սերժի եղբայր Լևոն Սարգսյանը, զարմիկ Նարեկ Սարգսյանը և այլոք:
Հատկապես Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանի առերևույթ անգործության հետևանքով են մինչ օրս ազատության մեջ մարտի մեկի սպանդը կատարած հանցագործները, սա էլ այն դեպքում, երբ մինչ օրս կալանքի տակ են Սասնա Ծռերի ապստամբները, երբ Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանի կողմից ակնհայտ անհիմն և մտածածին հիմքերով քրեական գործեր են հարուցված 2018 թ-ի գրեթե բոլոր ակտիվ հեղափոխականների նկատմամբ:
Ամփոփելուվ այս ամենը, հարկ է արձանագրել, որ Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ամեն օրը լրջագույն վտանգ է Հայաստանի և հեղափոխության անվտանգությանը:

Իսկ Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանին մեկ օր շուտ պաշտոնից ազատումը և դատապարտումը Հեղափոխության արդյունքների արձանագրման վերջին և կարևորագույն քայլ:
Այդ նպատակով <<Ադոնայի>> իրավապաշտպան ՀԿ-ն ՝ նախագահ Արտակ Գալստյան, <<Ագլա>> փաստաբանական ընկերությունը՝ նախագահ Սուսաննա Սարգսյան, համատեղ որոշում են կայացրել միանալ <<Վելես>> իրավապաշտպան ՀԿ-ի ՝ նախագահ Մարինե Պողոսյան նախաձեռնությանը և պահանջել անհապաղ Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանի հրաժարականը և նրա դատապարտումը:

Այդ պատճառով կոչով դիմում ենք ՀՀ Քաղաքացիներին, ովքեր որ առերևույթ տուժել են Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանի կոռուպցիոն և ապօրինի գործողություններից, այն իրավապաշտպաններին, փաստաբանների, որոնց վարույթում են գտնվում են Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանի առերևույթ ապօրինի, շինծու գործերը, հանուն Հայաստանի Հանրապետությունում արդարության լիակատար հաստատման դիմել մեզ ՝ 098 67 02 02 հեռախոսահամարով:
Ինչպես հայտարարել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, << ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու>>:
Մարդկանց տառապանքների, խեղված ճակատագրերի, ունեզրկման, հուսալքման, բարոյական արժեքների ոչնչացման և նրանց մայրերի արցունքների համար պատասխան պետք է տան բոլորը,ընդ որում մեղքի հաստատման դեպքում, անկախ այն հանգամանքից, թե մեղավորը Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանն է թե ոչ:
Սպասում ենք ձեր արձագանքներին: