Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից». հայը գրեթե խեղդել է թուրք մրցակցին

Սամարա քաղաքում տեղի ունեցող խառը մենամարտերի (MMA) այսօր՝ հոկտեմբերի 6-ին մեկնարկած GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը հանդիպել էր ազգությամբ թուրք Բաթուհան Աքդումանին։
Մենամարտի ժամանակ Աբրահամյանը գրեթե խեղդել է թուրք մրցակցին՝ բաց չթողնելով նրան այն ժամանակ, երբ մրցավարներն են մոտեցել։

Նշենք՝ Ռուսաստան մեկնելուց առաջ թուրք մարզիկը սոցկայքերից մեկի իր էջում գրել էր․ «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից»,  տեղեկացնում է Marzik/Armenian Sport յութուբյան ալիքը։

Ի դեպ, այս գրառումից հետո Աբրահամյանը պատասխանել էր Աքդումանին։