Search
Close this search box.

ՖՈՏՈ. խոշոր ավտովթար Երևանում. Շտապօգնության մեքենան կողաշրջվել է

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչի գլխավորությամբ: