Search
Close this search box.

Երիտասարդ հոկեիստ Սամվել Մնացյանն է մահացել

Երկարատև հիվանդությունից հետո 29 տարեկանում մահացել է հոկեիստ Սամվել Մնացյանը,  տեղեկացնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան:

2018 թվականի օգոստոսին Սամվելի մոտ ուռուցքային հիվանդություն էր ախտորոշվել: Ցավոք, մեկ տարուց ավելի պայքարն արդյունք չի տվել:

Նա խաղում էր Նովոսիբիրսկի «Սիբիր» հոկայի ակումբում՝ որպես պաշտպան:

Հայազգի հոկեիստը Դավիթ Մնացյանի որդին էր: