Search
Close this search box.

Իշխանությունը ոչնչացնում է նրանց, ովքեր այն չեն պահում. Արտակ Գալստյանը դիմում է վարչապետին

Աշխարհի պատմության մեջ իշխանությունը միշտ փոխանցվել է ժառանգաբար: Այլ է այն մարդկանց խնդիրը, ովքեր հասնում են իշխանության ինքնուրույն:
Իրական իշխանություն նվեր չեն ստանում, այն պետք է վերցնել:
Իշխանությունը վերցնելը դա դեռ չի նշանակում որ այն ունես, դեռ պետք է համոզել հասարակությանը, որ այն իրական է:Դրանում համոզելը, դա հնարք է, ստվեր պատին:

Ինչպես հայտնի է, նույնիսկ փոքր մարդիկ կարող են մեծ ստվեր գցել: Ինքնուրույն իշխանության հասած անձը առանց հնարքի պետք է կարողանա համոզել հասարակությանը, որ իր ահռելի ստվերը պատին, դա իրական է, այլ ոչ թե հնարքի արդյունք:
Իշխանությունը վերցնելու ճանապարհը՝ հեղափոխությունը, միշտ ողողված է դավաճաններով,կեղծավորներով, չարաշահողներով և արկածախնդիրներով:

Հեղափոխության հաղթանակը դեռ չի նշանակում ունենալ իշխանություն:
Հեղափոխության հաղթանակից հետո, Առաջնորդը դեռ պետք է վեր կանգնի հեղափոխությունից, պետք է վերացնի չարաշահումների հետևանքները,ապահովի պատժի անխուսափելիության սկզբունքը, գործով ապացուցի, որ փողը օրենքի և արդարադատության հարցում որոշիչ չէ, կարողանա պահպանել նախկիններից մնացած լավը, ապահովի քաղաքացիների հավասարությունը, խոսքի, մամուլի ազատությունը և նոր այդքանից հետո պատի ստվերը չի լինի հնարքի արդյունք, այլ և ստվերը և իշխանությունը կլինեն իրական:

Այլ կերպ ասած, իրական իշխանությունը, դա ոչ թե անձի, այլ հենց ժողովրդի իշխանությունն է, իսկ առաջնորդը ընդամենը դրա կրողը:
Իրական իշխանությունը նաև ծանր բեռ է, այն դեռ պետք է պահպանել:
Առաջինը նախկինների ռեվանշից, երկրորդը կեղծավորներից, դավաճաններից,չարաշահողներից և արկածախնդիրներից:
Իրական իշխանությունը միշտ ոչնչացնում է նրան, ով չի կարողանում նրան պահպանել:

auto

Լևոն Տեր Պետրոսյանը երբ հեղափոխությամբ եկավ իշխանության, չկարողացավ պաշտպանել այն ռեվանշիստներց,կեղծավորներից,չարաշահողներից: Նախկին ռեժիմի կադրերը մնացին տեղերում, նոր հեղափոխական կադրերը շատ արագ ձուլվեցին նրանց հետ, ընկալեցին, ընդունեցին նրանց բարքերը և դարձան նրանց պես:
Այսինքն փոխվեց պատյանը, բայց բովանդակությունը մնաց նույնը, իշխանությունը այդպես էլ չդարձավ իրական:
Արդյունքում ընդամենը 8 տարի անց ԼՏՊ-ն կորցրեց իշխանությունը պալատական հեղաշրջման միջոցով, դրանով էլ արձանագրվեց, որ իր իշխանությունը դա հնարք էր, փոքր մարդու մեծ ստվեր պատին:

ԼՏՊ-ի կեղծավորները, չարաշահողները և դավաճանները շարունակեցին ծառայել նոր իշխանությանը, որը ԼՏՊ-ի հրաժարականից հետո դե յուրե պատկանում էր Վազգեն Սարգսյանին, իսկ դե ֆակտո նրա իշխանությունը ամրագրվեց ԱԺ ընտրություններից հետո:

Սակայն Վազգեն Սարգսյանը գնաց նույն ճանապարհով, ինչը որ կործանեց ԼՏՊ-ի իշխանությունը:
Երկրում նույն չարաշահումներն էին, շրջապատում կրկին կոմունիստներին և ԼՏՊ-ին դավաճանած կեղծավորները, չարաշահողները և կոռուպցիոներները: Այս դեպքում նույնպես ճակատագիրը չհապաղեց:Իրական իշխանությունը ոչնչացրեց նրանց, ովքեր չկարողացան այն պահպանել: Արդյունքը ՝ Հոկտեմբերի 27-ի սպանդը:

Հաջորդող 20 տարիները ընդամենը դեմքերի փոփոխմամբ գրեթե նույնն էր:
ԼՏՊ-ին, Վազգեն Սարգսյանին դավաճանած նույն կեղծավորները, կաշառակերները,չարաշահողները շարունակեցին պաշտոնավարել;
Փոխվեց միայն թվացյալ իշխանության, պատի մեծ ստվերի պահպանման ձևը, այն է արյունով իշխանության հասած կլանը, որոշեց այն պահպանել արյամբ: Արդյունքը մարտի մեկ:Ահռելի ծավալով արտագաղթ, հասարակության ունեզրկում, բարոյական արժեքների ոչնչացում, հողերի կորուստ:

Այս դեպքում էլ, քանի որ իշխանությունը իրական չէր, ճականագիրը թեկուզ և ուշ, բայց արձագանքեց:
Այս անգամ իրոք ժողովրդի հեղափոխություն էր, ընդ որում անարյուն:
Ժողովուրդը ընտրեց իր իշխանության կրողին և պահապանին, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Սակայն դեռևս ժողովրդի իշխանությունը վտանգված է:
ԼՏՊ-ին, Վազգեն Սարգսյանին, Ռոբերտին և Սերժին դավաճանած, կաշառակերները, կեղծավորները, չարաշահողները շարունակում են պաշտոնավարել և ոչնչացնել նրանց, ովքեր այդպես էլ չնկալեցին իրական իշխանության գաղտնիքը, չկարողացան պահպանել այն:
Այսօր Ռոբերտին և Սերժին դատում և ոչնչացնում են, իրենց նշանակած դատավորները, քննիչները, դատախազները, մեղադրում են իրենց նշանակած վարչության պետերը և իրենց ստեղծած կուսակցությունները: Այսինքն դեռևս ԼՏՊ-ի իշխանության օրերից եկող դավաճանները, կաշառակերները, կեղծավորները և չարաշահողները:

Ինչպես և նախկինում, այնպես էլ այժմ իրական իշխանության կրողը ՝ ժողովուրդը, խաղից դուրս է:
Երկրում վերացված չէ չարաշահումները, վերականգնված չէ արդարությունը և քաղաքացիների հավասարությունը, ամրագրված չէ պատժի անխուսափելիության սկզբունքը և չի էլ կարող վերականգնվել, քանի դեռ ամբողջ կառավարման համակարգը ողողված է դեռևս ԼՏՊ-ի իշխանության օրերից եկող կաշառակերներով, կեղծավորներով,դավաճաններով և չարաշահողներով:
Քանի դեռ սա այդպես է, բացառված է, որ երկրում հաստատվի իրական՝ ժողովրդի իշխանություն:
Իշխանությունը կրկին կլինի թվացյալ ՝ ստվեր պատին:

Եվ կրկին իրական իշխանությունը չի հապաղի և կոչնչացնի նրանց, ովքեր որ չեն կարողացել իրեն պահպանել:

Հարգանքներս բոլորին՝
Արտակ Գալստյան