Search
Close this search box.

Ո՞վ էր Հալաբյան փողոցում ավտոմեքենա հրկիզել. Կասկածյալը ձերբակալվել է

Հոկտեմբերի 2-ին, ժամը 01.15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հալաբյան փողոցի 22Բ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, ժամը 1-ին, անհայտ անձը չպարզված դրդապատճառներով եւ հանգամանքներում դիտավորությամբ հրկիզել է «Ֆոլկսվագեն» եւ՝ 50 մետր հեռավորության վրա գտնվող «Հունդայի» ավտոմեքենաները:

Տուժողներից ընդունվել էին հաղորդումներ:

Հանցագործությունը բացահայտելու եւ կատարողին բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հոկտեմբերի 4-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, արարքը կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Հովտաշեն գյուղից բաժին բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն։ Նա ներկայացվել է Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժին եւ ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն: