Search
Close this search box.

Վանաձորում հնչած կրակոցների հետեւանքով սպանածների թիվը հասել է 3-ի, ևս 3 հոգի հիվանդանոցում են. մահացածներից երկուսը հարազատ եղբայրներ են

Րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում:

Ահազանգով Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 հասցե ժամանած շտապ օգնության խումբը հայտնաբերել է հրազենից վիրավորումներ ստացած անձանց:

ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ, նախնական տեղեկություններով, բնակարանում այս պահին կա 2 դի:

Նախնական տվյալներով, եւս 3 հոգու՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապ օգնության խմբերը տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Կայքը քիչ առաջ տեղեկացրեց , որ Վանաձորում հնչած կրակոցների հետեւանքով կա ոչ թե 2, այլ 3 զոհ: Մահացածներից երկուսը հարազատ եղբայրներ են: Կրակոցներն արձակվել են 2 տեսակի հրազենից: