Search
Close this search box.

«Հանրապետական ծննդատանը» նորածնին կորցրած մայրը գիտի, թե որտեղ է իր երեխան. տեսանյութ

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի  Խաչատրյանի նորածինը: Նորածնին չտեսած մորը անանուն զանգով տեղեկացրել էին, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։ Նորածնի ծնողները վստահ են, որ երեխան ողջ է:

Եվ ահա մահացած նորածնի մայրը՝ Հայկուհի Խաչրատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չնայած լավ լուրի հույս չունեմ , բայց …

Ընկերներ ինձ ուժ տվեք , պիտի գնամ երեխայիս մասին լուր իմանալու ։ Տեղը հայտնել են։ Իմ ձեռքով կարված իրերը ձեռքիս են ։ Չգիտեմ նրան ողջ , թե մահացած կտեսնեմ ։
Տականքներ դուք հատ հատ պատասխան էք տալու …»:

Հայկուհին  հրապարակել է նա իր ձեռքով կարված, ծննդատնից նորածնին դուրս գրման համար նախատեսված իրերի լուսանկարները, որոնք այդպես էլ չօգտագործվեցին։

Ծնողները չեն գտնում իրենց երեխայի դին. «Հանրապետական ծննդատան» դեպքի հետ կապված նախարար Արսեն Թորոսյանի պարզաբանումը՝ այստեղ: