Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՀՀ նախագահն ու Հենրիխ Մխիթարյանը հանդերձարանում զրուցել են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ կից գրելով.

«Ամեն ինչ առջևում է, հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից»:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Իտալիայում էր և հետևել է «Ռոմա» – «Ատալանտա» խաղին: