Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 26-ամյա Մարտին Սարգսյանը իր վարած VAZ 217030 մակնշի 35 UZ 750 համարանիշի ավտոմեքենայով, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Արծվի թեւերի հարեւանությամբ, դեպի Երեւան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված DAF մակնիշի GE AA-916-RA համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին:

Վթարի հետեւանքով VAZ-ի վարորդ Մ. Սարգսյանը տեղում մահացել է: Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատը՝ խմբի պետի տեղակալՎահե Պետրոսյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ VAZ-ը վերածվել է մետաղե ջարդոնի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են DAF-ի վարորդի ինքնությունը: Իսկ նա ավտոեքենան կայանել է թույլատրելի հատվածում: