Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս են հետապնդում և վիրավորում դատավոր Աննա Դանիբեկյանին

Սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և հաղորդում է ներկայացրել Ոստիկանությանը: