Search
Close this search box.

Հորդորում եմ ձեր գնահատականներում լինել առավել զուսպ․ Արման Աբովյանը՝ Սոնա Աղեկյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի Գագիկ Ծառուկյանին ուղղված բաց նամակի

Հարգելի տիկին Աղեկյան,
ծանոթացա Գագիկ Ծառուկյանին ուղղված ձեր բաց նամակի բովանդակությանը, որտեղ դուք անդրադարձ եք կատարում Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության վարքագծին։ Նախ հորդորում եմ ձեր գնահատականներում լինել առավել զուսպ, քանզի Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամները մշտապես հանդես են եկել բաց և թափանցիկ գործելաոճով, մշտապես եղել են տարբեր խնդիրներ բարձրաձայնող մեր հայրենակիցների կողքին, այդ թվում՝ նաև ձեր, երբ ձեզ բերման էին ենթարկել Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ: Այդուհանդերձ, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, պատրաստ եմ անձամբ հանդիպել ձեր հետ և քննարկել բարձրաձայնած մտահոգությունը՝ հասկանալու համար, թե որն է նման հայտարարությամբ հանդես գալու շարժառիթը:

Հարգանքով՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյան: