Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի նախագահը քնել է ասուլիսի ժամանակ

Համացանցում տեսանյութ է հայտնվել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ ասուլիսից, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահը քնել հենց ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է էրդողանը Պորոշենկոյի ելույթի ժամանակ մի քանի անգամ հորանջում, փակում աչքերը և քնում։ Ուկրաինայի նախագահը նկատելով դա՝ ձեռքով թխկացնում է սեղանին, որպեսզի արթնացնի նրան։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Էրդողանը պաշտոնական այցով ժամանել էր Կիև, որտեղ հանդիպել էր նախագահ Պետրո Պորոշենկոյին։