Search
Close this search box.

Ցանկացած հարցում պետք է ականջալուր լինել ժողովրդի ցանկությանը․ «Մուլտի Գրուպ»-ը կասեցնել է Կապանում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացը

Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապան համայնքում նախատեսում էր կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս: Օրենքով նախատեսված ընթացակարգով համայնքում պետք է կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կայացումը սակայն շուրջ 2 տարի խոչընդոտվում էր տեղի հասարակական կազմակերպությունների և բնակիչների կողմից: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենների խորհուրդը հաշվի առնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից մշտապես հնչեցված այն տեսակետը, որ ցանկացած հարցում պետք է ականջալուր լինել ժողովրդի ցանկությանը՝ որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները:

«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ