Search
Close this search box.

Կառավարությունում քննարկում են Ադրբեջանի առաջարկը

Ադրբեջանը պատրաստ է Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել Արցախում դատապարտված ահաբեկիչներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Ստեփանակերտից դա արդեն անհեթեթություն են համարել:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով հարցին` քննարկում են արդյո՞ք այդ հարցը կառավարությունում, արդյո՞ք ինքը խոսել է այդ մասին վարչապետի հետ, ասաց, որ անձամբ ինքը չի խոսել, բայց տեղյակ են ու քննարկում են հարցը. «Հաշվի առնելով հարցի նրբությունը` հրապարակային կխոսենք, երբ ինչ-որ որոշումների մոտ լինենք»: