Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո՞ նախարարը կտրուկ որոշում կայացրեց

Ռուսաստանի դպրոցներում 2018 թվականից շախմատը կարող է պարտադիր առարկա դառնալ: ՌԴ կրթության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է, որ մոտակա երկու տարիներին տարրական դպրոցի դասացուցակում շաբաթական մեկ ժամ շախմատ է ավելանալու:
Նախարարի խոսքով, ծրագիրն այնպես է կազմվելու, որ ցանկացած ուսուցիչ կարողանա մեթոդական խորհուրդների միջոցով երեխաներին շախմատ խաղալ սովորեցնել: Հատկանշական է որ ՌԴ նարախարը այս հայտարարությունը անում է հայաստանյան այցից հետո:

Հայաստանում ՌԴ կրթության նախարար Օլգա Վասիլևային արժանացավ ամենաբարձր ընդունելության: Եթե Հայաստանի կրթության և գիտության նախարարի համար, օրինակ, ՌԴ վարչապետի հետ հանդիպումը կարող է լավագույն երազանքների շարքին դասվել, ապա ՌԴ կրթության նախարար Օլգա Վասիլևային Հայաստանում ընդունեց մեր երկրի առաջին դեմքը` նախագահը, ով նաև Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

Գուցե այդ հանդիպումից հետո նախարար Օլգա Վասիլևան կտրուկ որոշում կայացրեց: Գուցե նաև այս կերպ արդարացվի, որ նախագահը նախարար է ընդունում: