Search
Close this search box.

Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է. «Ռոմա»-ի ֆուտբոլիստ

«Ռոմա»-ի ֆուտբոլիստ Էդին Ջեկոն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի  առաջին խաղին «Ռոմա»-ի կազմում:

«Գիտեի, որ Մխիթարյանը լավ խաղացող է: Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է: Նա կկարողանա 100 տոկոսով օգնել «Ռոմա»-ին այս մրցաշրջանում և կարող է դառնալ կարևոր խաղացող թիմի համար»,- ասել է ֆուտբոլիստը:

Ջեկոն հույս է հայտնել, որ հայ կիսապաշտպանը երկար ժամանակ կմնա Հռոմում:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոմա»-ն 4:2 հաշվով հաղթել է «Սասուոլո»-ին, Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ: