Search
Close this search box.

Մենք կրկին մարդկանց վզին ենք փաթաթում մի համակարգ,որը պարզապես նոր տուգանքների միջոց է լինելու. Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դե ինչ ,հարգելիներս, թևակոխեցինք մանիպուլյացիոն նոր փուլ` կապված տեսանկարահանող սարքերի միջոցով քաղաքացիների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արձանագրությունը ոստիկանություն ուղարկելու հնարավորթյուն տվող նախագծի հետ։Ի՞նչ է ստացվում. մենք ասում ենք,որ եթե չկա ինֆրաստրուկտուրա,չկա անհրաժեշտ լուսավորություն, ճանապարհները ոչ այնքան բարվոք վիճակում են,ապա չպետք է ավելացնել տեսախցիկների թիվը։ Եկե՛ք շիտակ լինենք։ Այս դեպքում 2000 գործող տեսանկարահանող սարքերի թվին կավելանա ևս 100 կամ 200 հազար սարք։Հասկանում ենք չե ինչ է այդ դեպքում տեղի ունենալու։ Մարդկանց իրավագիտակցության բարձրացման վրա աշխատելու փոխարեն, մենք կրկին նրանց վզին ենք փաթաթում մի համակարգ,որը պարզապես նոր տուգանքների միջոց է լինելու։ Օրենքը այս բովանդակությամբ աննորմալ է։ Մի՛ փորձեք Ձեր երևակայությունը և լկտի մանիպուլյացիան փաթաթել մեր վզին։ Միևնույն է` չի ստացվի։ Տեսնենք` ինչ կլինի,երբ ձեզ ուղարկվի միևնույն խախտման մեկից ավելի տուգանքի ծանուցում։ Այդ ժամանակ ի՞նչ կերգեք։ Մենք պաշտպանում ենք մարդու իրավունքը և հորդորում ենք բացառել անհիմն բյուրոկրատական քաշքշուկները,որոնք անխուսափելի են,թեև փորձեր են արվում առանց հիմքերի երաշխավորել,որ դա տեղի չի ունենա։
Հ.Գ.
Աննկարագրելի հետաքրքիր կլինի պարզապես նայել այն մարդկանց աչքերին,ովքեր նենգափոխելով,մանիպուլացնելով փորձում են «գողական» երանգ ու ենթատեքստ հաղորդել իմ պարզ ելույթին, երբ նրանք միևնույն խախտման համար կստանան մեկից ավելի տուգանքի ծանուցում: