Search
Close this search box.

ԱԱ-2019․ 10։0 . Արթուր Ալեքսանյանի երկրորդ հաղթանակը

Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների ֆավորիտ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչում։

Երկրորդ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը գոտեմարտեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կուոսմանենի հետ եւ առավելության հասավ ժամանակից շուտ 10։0 հաշվով։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի թուրք Ջենք Իլդեմը։

Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում մրցել էր Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի հետ եւ պարտության մատնել 5։0 հաշվով։

Հիշեցնենք, որ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտեց տաջիկ Մուբինժոն Ախմեդովի հետ եւ նույնպես հաղթեց ժամանակից շուտ 10։1 հաշվով։

87 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում 1։4 հաշվով պարտվեց կուբացի Դանիել Գրեգորիչ Էչավարիային։