Search
Close this search box.

Այս գիշեր Երկրի կողքով հսկայական երկնաքար կանցնի

Այս գիշեր Երկրի կողքով հսկայական երկնաքար կանցնի, որը չափսերով գերազանցում է աշխարհի ամենաբարձր շենքերից շատերին, հաղորդում է CNN-ը։ Խոսքը 2000 QW7 անվանումն ստացած երկնաքարի մասին է, որի տրամագիծն, ըստ ՆԱՍԱ-ի, գնահատվում է 290 մետրից մինչև 650 մետր:

Երկնաքար Երկրից 5,331,667 կմ հեռավորությամբ կանցնի և կշարժվի 23․000 կմ/ժամ արագությամբ: Գիտնականների հաշվարկով դա տեղի կունենա սեպտեմբերի 14-ի գիշեր լույս 15-ին՝ Երևանի ժամանակով 03:54-ին: