Search
Close this search box.

Կադրային փոփոխություն` Երեւանի քաղաքապետարանում. Հենրիկ Նավասարդյանն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ազատվել է աշխատանքից:

Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաստատեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նրա պարտականությունները դադարեցվել են օրեր առաջ։ Նրան այս պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար փոխարինում է Էդգար Գալստյանը։

Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի երկարամյա պաշտոնյաներից` 2008թ.-ից՝ որպես տրանսպորտի վարչության պետ, 2009-2011 թվականներին եղել է քաղաքապետի օգնական, իսկ 2011թ. փետրվարից կրկին տրանսպորտի վարչության պետն էր։