Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորքի տուն ինտերնատի ակնթարթը, ներկաների հուզմունքն ու գույները

Նորքի տուն ինտերնատը մարդաշատ էր՝ Ֆրանսիայից, Մոսկվայից, Կառավարությունից հյուրեր ուներ: Ամիսներ առաջ էր, որ Ֆրանսիական «Bonheur Retrouvé» բարեգործական ասոցիացիան նախաձեռնեց «Ակնթարթ» խորագրով մի ծրագիր, որի մեջ ներգրավվեցին տարբեր երկրների տուն ինտերնատի բնակիչները: Ծրագրի հիմքում դրված էր այն, որ ինտերնատի բնակիչները նկարեն իրենց կյանքի մի ակնթարթը: Նախ այն մեկնարկեց Ֆրանսիայում, ապա տեղափոխվեց Վրաստան:
Մեկ հեռախոսազանգ՝ Ֆրանսիայից Երևան,և բարեգործական ասոցիացիայի առաջարկը Նորքի տուն ինտերնատի աշխատակազմը սիրով, պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ ընդունեց: Սեպտեմբերի 12-ին տուն ինտերնատում բացվեց ցուցահանդես՝ ուր ներկայացված էին ոչ միայն Նորքի տուն ինտերնատի, այլև Վրաստանի և Ֆրանսիայի տուն ինտերնատներում ապրող բնակիչների աշխատանքները: Այդ աշխատանքները հետագայում շրջելու են մի քանի երկրներում, ապա վերջնակետը լինելու է Ճապոնիայում:
Իսկ երևանյան ցուցահանդեսը ավարտվեց գեղեցիկ համերգային ծրագրով. դահլիճում միասին պարում էին բնակիչները, աշխատակիցները, երգիչները և հյուրերը:

Մանրամասները՝  տեսանյութերում.