Search
Close this search box.

Հայտնի է, թե երբ դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին:

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները պահանջում էին անհապաղ ի կատար ածել ՍԴ որշումը և ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին: