Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյան. «Սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է»

«Իմ տպավորությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է»,- այս մասին դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ «Իսկ Դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիրին լինի․ ոնց ուզեն, մեկնաբանեն»,-ասաց նա։

Իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը դիմեց դատական նիստը նախագահող դատավորին՝ ասելով․ «Այս գործը ունենալու է իր բացասական եւ դրական հերոսներին։ Ես չեմ կասկածում՝ ովքեր են լինելու բացասական եւ դրական հերոսները։ Տվյալ դեպքում Դուք այն անձն եք, ով գրում է եւս մեկ էջը՝ այս քրեական գործի»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։