Search
Close this search box.

Ինչպես է Արմավիրի մարզում տեղի ունեցել Mercedes-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարը

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրել է տեսախցիկը, թե ինչպես է Արմավիրի մարզում տեղի ունեցել Mercedes-ի վարորդի մասնակցությամբ խոշոր ավտովթարը։ Վիրավոր վարորդին ու նրա ուղևորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և վթարի հարևանությամբ գործող խանութի աշխատակիցները։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Աղավնատուն գյուղի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի 23 ՏՍ 883 համարանիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 1-ին փողոցում բախվել էր նույն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ա.-ին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 28 ՏԼ 538 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վարդան Ս.-ն և նրա ուղևոր՝ համագյուղացի, 54-ամյա Հայկազ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վաղարշապատ բժշկական կենտրոն: Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության էին հասել 06-ի վարորդն ու նրա հարազատները: