Search
Close this search box.

Մարդիկ դուրս են եկել բնակարաններից, կապը մի քանի րոպեով ընդհատվել է. Հայաստանի ո՞ր հատվածներում են զգացել քիչ առաջ գրանցված ուժեղ երկրաշարժը

Ինչպես նշել էինք՝ այսօր երկրաշարժ է գրանցվել Հայաստանում:

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որտեղ ինչքան զգացիք երկրաշարժը, պատմեք տեղն իմանանք, մինչեւ կայքերը կտան»:

Մեկնաբանություններում օգտատերերն  արձագանքել են՝ նշելով, որ երկրաշարժը զգացել են Երևանում, Ալավերդիում, Նորավանում, Ոսկեհատում, Արմավիրում, Վանաձորում, Ախուրյանում, Սպիտակում, Արթիկում, Դիլիջանում, Ամասիայում, Մարալիկում:

ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսեցի Աշոցք, բավականին ուժեղ է ցնցել այնտեղ, ժողովուրդը դուրս է եկել տներից, բայց որևէ մեկը չի տուժել… Աշոցքում արդեն 4-5 անգամ ցնցում է, բայց առաջին երկուսից հետո մնացածը ավելի թույլ են։ Հենց նոր խոսեցի ու այդ պահին էլի ցնցում էր»:

Ի դեպ, միայն Աշոցքում չէ, որ մարդիկ դուրս են եկել բնակարաններից, իսկ բջջային օպերատորների կապն էլ մի քանի րոպեով ընդհատվել է։