Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ևս 8 լրիվ նոր աղբատար մեքենա է հասել Երևան.

«Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երևան: Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման: Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:

Եվ ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»: