Search
Close this search box.

«Եթե ժողովուրդը այնտեղ ապրում է, ոնց կարելի է հաշվի չառնել». Գագիկ Ծառուկյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

«Կարևորագույն խնդիրն այն է, որ պետք է ժողովրդին լսել, ժողովրդի համաձայնությունը չի լինի, թող չբացեն, կլինի, թող բացեն: Եթե ժողովուրդը այնտեղ ապրում է, ոնց կարելի է ժողովրդին հաժվի չառնել»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին:
«Այսօր իշխանությունը կանգնած է լուրջ փաստի առաջ, պետք է ուսումնասիրություն կատարվի, ժողովրդին ներկայացվի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե տեսնում է արդյոք ՀՀ տնտեսության առանց հանքարդյունաբերության զարգացման շանս, և պատրաստ է արդյոք իր հանքերը փակել անհրաժեշտության դեպքում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ մեկդ չկասկածի, որ ժողովրդի հետ հարցերը չկարգավորվի, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի»,- ասաց նա: