Search
Close this search box.

Հորդորել են «լայքել» քաղաքական կուրսին համապատասխան

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, այսօր էլ իշխանությունների քարոզչության թիվ մեկ պատասխանատուն վարչապետի աշխատակազմի (նախկինում՝ նախագահի աշխատակազմի) «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է:

«Փաստ» թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, ինչպես իշխանության ներսում, այս կառույցում նույնպես առկա են ներքին թիմեր (օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի եւ այլն), ու այդ թիմերից յուրաքանչյուրը ընդհանուրից զատ նաեւ իր «մեկենասի» քաղաքական «գիծն» է տանում՝ կատարելով առանձին մոնիթորինգներ, վերլուծություններ ու հրապարակումներ։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՊՈԱԿ-ի ներսում բավական սուր է դրված աշխատակիցների սոցցանցային ակտիվությունն ու կատարած գրառումները, ինչպես նաեւ «լայքերը»։

Դեպքեր են եղել, երբ տնօրինությունը աշխատակիցների հետ «հատուկ» զրույց է ունեցել «լայքերի» հետ կապված՝ հորդորելով ավելի ուշադիր լինել ու «լայքել» տրամաբանված ու «քաղաքական կուրսին համապատասխան»։