Search
Close this search box.

Սեֆիլյանը պատմում է, թե ինչ են խոսել Փաշինյանի հետ

Մտահոգություններ ունեինք երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, գլխավորապես այդ մտահոգությունների շուրջ ենք խոսել վարչապետի հետ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով հարցին, թե Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել։ «Նաև հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել:

Կարծում եմ՝ կշարունակենք խոսել: Կարևորն այն է, որ մենք ինչ վտանգներ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկում ենք և իրազեկելու ենք: Հուսով ենք՝ ապագայում այս ուղղությամբ ավելի ինտենսիվ կլինի շփումը»,- ասաց Սեֆիլյանը: Հստակեցնող հարցին՝ հատկապես ի՞նչն է մտահոգում իրենց, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռևանշի: Մենք այն ուժն ենք, որ թւոյլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռևանշը: Մնացած մանրամասների մասին առաջիկայում մենք կհրապարակենք»: