Search
Close this search box.

Յուրա Իվանյանն աշխատանքից չի ազատվել

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ազատման դիմում չի գրել և աշխատանքից չի ազատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից ազատվել է:

«Նշանակվել է ծառայողական քննություն և այդ քննության արդյունքներից ելնելով կկայացվի որոշում»,- ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերվում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատման տեղեկություններին, Հարությունյանը նշեց, որ Քննչական կոմիտեն նրա ազատման հետ չի կարող առնչություն ունենալ, քանի որ ՔԿ նախագահի տեղակալներին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը: