Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը չեղյալ է համարել Իրանում 28-ամյա տղամարդու և 9-ամյա աղջնակի ամուսնությունը

Իրանի Կոհգիլույե և Բոյերահմեդ նահանգի դատարանը չեղյալ է համարել Իրանում 28-ամյա տղամարդու և 9-ամյա աղջնակի ամուսնությունը, հայտնում է «Известия»-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր զույգի ամուսնության արարողության տեսանյութը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Դատավորն անրափահաս աղջկա ծնողներին դատարան է հրավիրել և, հաշվի առնելով աղջկա տարիքը, ամուսնությունը չեղյալ է հայտարարվել:

Ծնողները մտադիր են երկու տարի սպասել: Լրատվամիջոցները գրել էին, որ աղջիկը 9 տարեկան է, սակայն ծնողները հայտնել են, որ նա 11 տարեկան է և ցույց են տվել ծննդյան վկայականը: Նրանք նշել են, որ երբ աղջիկը դառնա 13 տարեկան, կարող է ստանալ դատարանի թույլտվությունն ու ամուսնանալ: Նշվում է նաև, որ տղան ոչ թե 28, այլ 22 տարեկան է: