Search
Close this search box.

Ի՞նչ է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության նիստում. Ալեն Սիմոնյանը մանրամասնում է

«Իմ քայլը» խմբակցության նիստում Ամուլսարի հանքավայրի շահագործմանը կամ Առողջապահության նախարարին վերաբերող հարց չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Խմբակցության հերթական նիստն է եղել, քննարկվել են առաջիկա օրենսդրական նախաձեռնությունները, խմբակցության աշխատելաոճը, լսվել են խմբակցության անդամների առաջարկները նոր նստաշրջանի հետ կապված և այլ աշխատանքային հարցեր։ Լսել ենք մեր պատգամավորների դիտարկումները, թե միջազգային հարթակներում ինչ թեմաներ կքննարկվեն և այլն»,–ասաց Սիմոնյանը։

Պատգամավորը հայտնեց, որ քիչ հետո կմեկնարկի վարչության նիստը, որի օրակարգը, ս չցանկացավ հրապարակել։