Search
Close this search box.

Քրեական պատասխանատվություն՝ կենդանիների ոչնչացման և խոշտանգման համար. Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շնորհակալություն բոլոր կենդանիների անունից

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ եւ իմ գործընկերների կողմից Քրեական Օրենսգրքում առաջարկած փոփոխությանը, որով մենք քրեական պատասխանատվություն ենք սահմանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման եւ խոշտանգման համար։
Շնորհակալ եմ հանձնաժողովին եւ արդարադատության փոխնախարարին՝ բավականին գրագետ առաջարկնելով նախագիծը լրացնելու համար։
Հույս ունեմ, որ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կվավերացնի դրական եզրակացություն ստացած մեր նախագիծը եւ մենք այլեւս օրենքի ուժով կպաշտպանենք անօգնական կենդանիներին՝ տարատեսակ «անասուններից»։