Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը տապալվեց. նա հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին

Ասուլիսին ներկա էր Արսեն Թորոսյանի՝ ուռուցքաբանության գծով խորհրդականի պաշտոնից ազատված, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:

Նա խնդրեց լրագրողների հարցի առաջին իրավունքն իրեն տալ, որին ի պատասխան Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե նրան էլ հարցի իրավունք կտրվի:

«Դուք այսօր զբաղեցնում եք պաշտոն մեր հարկերով և պարտավոր եք այս հարցերին պատասխանել»,- ասաց Թամամյանը:

Սակայն Արսեն Թորոսյանը որևէ հարցի չպատասխանեց և հեռացավ սենյակից: