Search
Close this search box.

Լևոն Քոչարյանն արդարադատություն է ակնկալում Սահմանադրական դատարանից

Սահմանադրական դատարանը րոպեներ անց սկսելու է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

Նիստից առաջ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը, խոսելով իր սպասելիքների մասին, ասաց, թե ակնկալում է, որ ՍԴ-ն արդարադատություն կիրականացնի ու չի ենթարկվի բազմատեսակ ճնշումներին, որոնք կան վերջին ամիսներին:

Կրտսեր Քոչարյանի խոսքերով, այսօր ճնշումներ կան սկսած երկրի առաջին դեմքից, մինչև տարբեր տեղերից արտահոսքերի տեսքով, ներառյալ նաև դատավորներից մեկի կեղմից եղած հայտարարությունները:

Լևոն Քոչարյանը կարծում է, որ ամեն ինչ ակնհայտ է, իսկ ճնշումները սկսվել են այն բանից հետո, երբ ՍԴ-ն ընդունել է Քոչարյանի թիմի բողոքը: