Search
Close this search box.

ՀՀ-ում շարունակվում է պահպանվել բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ

Օգոստոսի 25-ից 29-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:

Հանրապետության տարածքում օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւան քաղաքի օգոստոսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ են.

.Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.60C (2001 թ.)
.Օդի նվազագույն ջերմաստիճան` 15.50C (1976 թ.)
.Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.00C