Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Շիկահող գյուղը՝ ծխի մեջ». Նարինե Կիրակոսյան

Բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Սյունիքի մարզի Շիկահող գյուղը ներկայիս պահին ծխի մեջ է, հաղորդում է Շիկահողի գյուղապետ Նարե Ղազարյանը։ Ըստ նրա` համայնքային տարածքի անտառն է վառվում։ Այս պահին գյուղացիները հրդեհի գոտում են։ Ավելի մանրամասն տեղեկություն կլինի ավելի ուշ։
Միաժամանակ, Դավիթ Հակոբյանը հաղորդում է, որ առավոտյան 5-ից Շիկահող արգելոցի Ներքին Հանդ-Ծավ հատվածում սահմանվել է ուժեղացված հերթապահություն։ Երեկվա հրդեհն արգելոցի տարածք մտնել թույլ չտալու համար մոբիլիզացրել են պահպանվող տարածքի աշխատակիցները, փրկարարներն ու զինվորականները։ Այս պահին արգելոցի մոտի հրդեհի լրիվ մարման մասին դեռ տեղեկություն չկա։ Հաղորդվում է միայն, որ լոկալ օջախներ կան դեռ»։