Search
Close this search box.

Ովքեր համակրում են ցուցարարներին, կարող են լքել կառավարությունն ու Ազգային ժողովը. «Հիշողություններ ապագայից»

Սիրելի ընթերցող մենք սկսում ենք նոր շարք «Հիշողություններ ապագայից» ընդհանուր վերնագրով: Մի փոքր ավելի լավ ծանոթ լինելով Հայաստանի նոր իշխանության մենթալիտետին և մտածողությանը, փորձելու ենք մեր ընթերցողներին ներկայացնել, թե ինչպիսի զարգացումներ կարող են սպասվել Հայաստանին առաջիկա օրերին և ամիսներին:

Սեպտեմբերի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կառավարության և Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Փաշինյանի հայացքից երևում է, որ մի փոքր նյարդային է, բայց վճռական է տրամադրված.
«Ամուլսարի ծրագիրը պետք է աշխատի և դրան այլընտրանք չկա: Հիմա բազմակարծություն խաղալու ժամանակը չէ, ես չեմ հանդուրժելու, որ ինչ-որ մարդիկ դրա վրա դիվիդենտներ հավաքեն: Ովքեր համակրում են ցուցարարներին, կարող են լքել կառավարությունն ու Ազգային ժողովը և միանալ ցուցարարներին: Մեր իշխանությունը ունի հասարակության վստահության քվեն, և մենք գործելու ենք վճռական»:

Հավաքվածների մեծամասնությունը սկսում է համաձայնության ձայներ արձակել՝ ցույց տալու համար իր աջակցությունը: Բայց ներկաներից որոշները պարզաբանումներ են ուզում, թե ինչ է նշանակում վճռական գործել. «Իսկ ճիշտ չի լինի եթե հայտարարենք, որ ցուցարարներին աջակցում է Ռոբերտ Քոչարյանը, հնարավոր չէ այնպես անել, որ նա գոնե ի աջակցություն ցուցարարների հայտարարություն տարածի: Այդ դեպքում մեր գործողություններն ավելի արդարացված կլինեն»,- ասում է Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Մենք պետք է ցույց տանք, որ կարողանում ենք իրականացնել մեր որոշումները, որքան էլ որ դրանք ցավոտ լինեն: Եթե մենք հիմա նահանջենք, ստիպված ենք լինելու անընդհատ տեղի տալ նման բողոքավորներին: Պետք է հայտարարել, որ հավաքվածները ոչ թե ժողովուրդ են, այլ ամբոխ, որը առաջնորդվում է ոչ թե բանականությամբ, այլ կրքերով»,-ասում է մի շատ ինտիլիգենտ մի պատգամավոր:

Փաշինյանը չի թողնում, որ մտքերի ծավալումը շարունակվի և ամփոփում է. «Կարևորը մեր սկզբունքային որոշումն է, որ հանքը պետք է շահագործվի, իսկ բացատրությունների պակաս չկա: Հանքի շահագործումը մեր պետությանը ապահովելու է 500 մլն դոլարի եկամուտ, և այդ ամբողջ գումարը ուղղվելու է մեր բանակին` արդիական զինատեսակներով ապահովելուն, Արցախի պաշտպանունակությունը բարձրացնելուն: Ովքեր հանդես են գալիս այս ծրագրի դեմ, նրանք ոչ թե պարզապես անգրագետ են, նրանք գործում են մեր պետության թշնամիների հետ ձեռք ձեռքի տված: Իսկ մենք գիտենք, ինչպես վարվել թշնամիների և նրանց աջակիցների հետ: Համապատասխան հրահանգները իջեցված են, և վաղը իրավապահ մարմինները կգործեն ժողովրդի իշխանության անունից, պաշտպանելու ոչ բռնի, թավշյա հեղափոխության ձեռքբերումները: Բոլորդ ազատ եք»: