Search
Close this search box.

«Դա այնպիսի մի իշխանությունն էր, որի անունը դժբախտություն է». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ոմանց պարզապես խորհուրդ կտայի ֆեյսբուքյան լսարանը չշփոթել իրենց թաղի «բեսեդկայի» հետ։ Նախ՝ ընկերության հայտ են ներկայացնում, ապա՝ օրեր անց պարզվում է, որ այդ տիպաժը «ընկերացել է» կոնկրետ նպատակով։ Ցանկացած գրառմանդ տակ «ակադեմիական մեկնաբանություններ» է անում ու փորձում ներքաշել «կռվի դաշտ», իսկ ձախողվելու դեպքում՝  «սպառնում»…

Հ.Գ. Ամենամեծ «սպառնալիքը» եղել է այն, որ նախկինները վերադառնալու են…
Սա իրապես սպառնալիք է, քանի որ ոմանց ուժ ու երջանկություն պարգևած նախկինները բառիս բուն իմաստով դժբախտություն են եղել մեր երկրի և ժողովրդի համար…
Հ.Գ. Ավելին, երբեմն ինձ թվում է, թե Աստված  «դիտավորյալ» հայ ազգին ենթարկում է փորձությունների… բայց ինչու այսքան դաժան, չեմ հասկանում…
Հ.Գ. Նախկին իշխանությունը գուցե ոմանց համար իդեալական է, բայց այդ իշխանության «իդեալական» կերպարին ես հանդիպել եմ դեմ֊դիմաց… բացառիկ մեծամիտ ու նենգ, սադիստ ու թայֆայաբազ, նաև »ոչ կոռումպացված»… /ԴԵ ՀԻՄԱ ՄԱՐԴԸ ՓՈՂ ՉԷՐ ՍԻՐՈԻՄ ԵՎ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԻՐ ՇԵՖԻ ԴԵՄ/… նա գործուղվել էր նախագահականից և նախկին իշխանությունը մարմնավորող հիմնական բեջուռաներից էր…
Հ.Գ. Այն, ինչ նախկին իշխանությունների օրոք տեսել է հայ ժողովուրդը, իմ ընտանիքն ու ես, չէի ցանկանա նույնիսկ մեր թշնամիները տեսնեին… Դա այնպիսի մի իշխանությունն էր, որի անունը դժբախտություն է…