Search
Close this search box.

«Շատերը չեն պատկերացնում՝ ինչից ենք պրծել». Ֆելիքս Ցոլակյան

«Մալաթիա մոլ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին հետևող ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է օրերս տեղի ունեցած «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում հրդեհի դեպքին:

«Սառցակոմբինատում շատ երկար տևեց մինչև մարեցինք հրդեհը՝ մոտ երեք օր: Շատերը չեն պատկերացնում, թե ինչից ենք պրծել: Օրինակ՝ սառցակոմբինատի 3-րդ հարկում դրված էր մոտ 15 տոննա ավտոյի յուղ: Մի տեղ դրված էր կիսլատա, մի տեղ դրված էր մեկ ուրիշ բան: Կար ամիակ այնտեղ, որը մատակարարում է սառնարաններին: Մենք դրա մասին չէինք բարձրաձայնում, որ խուճապ չառաջանար»,-լրագրողների հետ զրույցում մանրամասներ հաղորդեց նախարարը:

Նա նշեց, որ այս պահին չգիտի` արդյոք մոլի տարածքում նմանատիպ հրդեհավտանգ նյութեր կան, թե` ոչ, սակայն չբացառեց դրանց գոյությունը: