Search
Close this search box.

Ինչ էր անում Վանեցյանը Ծաղկաձորում

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ինստագրամի իր էջում ԱԱԾ տնօրենի եւ պաշտպանության նախարարի հետ լուսանկար է հրապարակել ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաների Ծաղկաձորում անցկացված քննարկումից:

Քննարկումից լուսանկար է հրապարակել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և «Աշխատանքային շաբաթ» գրառում է կատարել:

«Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Կառավարությունն այսօր ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը:

«Ուզում եմ խոսել մեր կայացրած որոշումներից մեկի մասին. երբ մտածում էինք, թե ինչ կարգախոսով մենք պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին: Ի վերջո, ընդունեցինք, որ որ Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջիկա տարիների կարգախոսը պետք է լինի հետեւյալը՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը»,-ասել է նա:
auto