Search
Close this search box.

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է,  որ պլանային  աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն  կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Տարոն  1, 2, 3, 4» թաղամասերի  և Սարի թաղի  բազմաբնակարան շենքերի, առանձնատների, կենցաղային և արտադրական  սպառում ունեցող  կազմակերպությունների, ինչպես նաև Դարպաս գյուղի և «Բեսառաս» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի  գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: