Search
Close this search box.

ՊՊԾ գնդի երեք ոստիկան է ձերբակալվել` 22-ամյա աղջկա բռնաբարության կասկածանքով

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ՊՊԾ գնդի 3 ոստիկան ձերբակալվել է 22-ամյա աղջկա բռնաբարության կասկածանքով:

Ըստ քննության վարկածի՝ կասկածյալները բերման են ենթարկել աղջկան և սպառնալով՝ նստեցրել ծառայողական մեքենա:

Այնտեղ էլ նրանք բռնաբարել են նրան ու կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ: Այժմ նրանք ստիպված կլինեն կանգնել դատարանի առջև: