Search
Close this search box.

Ով է կանգնած «Լիդիանի» օգտին կատարված փորձաքննության հետևում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ամուլսարի հարցով անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ․«Կառավարության աշխատակազմը հանձնարարական է տվել՝ պարզելու, թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդի»-ի եզրակացության մեջ կա՞ն այնպիսի տվյալներ, որոնք նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,-գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։

Վարչապետի այս գրառումից հետո իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․«․․․Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից՝ դեմ են հանքի շահագործմանը։

Ինձ համար հասկանալի է և մոտ է ձեր դիրքորոշումը, քանի որ նախորդ տարի, երբ մենք դուրս էինք գալիս քայլարշավի, բոլոր փաստերը մեր դեմ էին։ Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն մի համակարգի դեմ, որը տիրապետում էր երկրում առկա ֆինանսական, ուժային, փորձագիտական և մեդիա ռեսուրսներին։ Լավագույն ակնկալիքը, որ մենք կարող էինք ունենալ, դա հնարավորինս քիչ ժամկետով անազատության մեջ հայտնվելն էր։

Այնուամենայնիվ, այդ փաստերն ու փաստարկները չաշխատեցին, քանի որ հայ ժողովրդի մոտ կար համընդհանուր կոնսենսուս․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող համակարգը պետք է փոխվեր, քանի որ այն կեղեքող և կորզող բնույթ ուներ, հիմնված էր կոռուպցիայի և կեղծիքի վրա։ Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»,- գրել է Ավինյանը։

Երևանի պաշտպանության ճակատ-ի համակարգող Բաբկեն Հարությունյանը, ով Ամուլսարի շահագործման դեմ երկարամյա պայքարի ընթացքում տիրապետելով բազմաթիվ տեղեկությունների`ֆեյսբուքյան իր գրառումով հրավիրում է հասարակության և հատկապես լրատվամիջոցների ուշադրությունն այն փաստի վրա, թե որ《միջազգային》 ընկերությունն է տրամադրել հանքի շահագործման մասին դրական եզրակացություն և ով է ական դրա հետևում:

Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած լիբանանյան ELARD ընկերությունը, որը, ըստ պաշտոնական տեղեկությունների, 400 հազար ԱՄՆ դոլար է ստացել Հայաստանի կառավարությունից, փոխավարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սերժ Սիսեռյանի հոր՝ Լիբանանի վարչապետի խորհրդական Արա Սիսեռյանի մտերիմներին է պատկանում,ով էլ իր որոշիչ ազդեցությունն է ունեցել փորձաքննության արդյունքի վրա:

Անկհայտ է, որ «Լիդիանի» օգտին փորձաքննության հետևում հենց Տիգրան Ավինյանն է:
Ինձ նախևառաջ հետաքրքրում է Ջերմուկի, Սևանի և մեր երկրի ապագան, նոր վատնված միջոցները: