Search
Close this search box.

Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com կայքը տեղեկացրել էր, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 11 զինծառայող թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։