Search
Close this search box.

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություններ կան, թե Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանել։ Մասնավորապես նշվում էին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եւ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի անունները, որոնք ակտիվ շփումների մեջ են Արմեն Սարգսյանի հետ, եւ որոնց հնարավոր է՝ ապագա գործընթացներում նորից տեսնենք։

Դավիթ Հարությունյանն այս տեղեկության մասով ասաց․ «Մեկնաբանելու բան չկա էդտեղ։ Արմեն Սարգսյանի հետ մենք ծանոթ ենք շատ վաղուցվանից՝ 87 թվականից, եւ 87 թվականից մենք ունենք ընկերական շփումներ»։ Մյուս մասը համարեց անհեթեթություն, թե Սերժ Սարգսյանի «տակից» իր մարդկանց տանում են։

Ի դեպ, Դավիթ Հարությունյանն այժմ «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենն է եւ իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցող գրասենյակ ունի։

Հարցին՝ հնարավո՞ր է ապագայում մասնակից դառնա քաղաքական պրոցեսներին, որեւէ քաղաքական պլատֆորմի վրա կամ որեւէ միավորումների մեջ հայտնվի, Հարությունյանն ասաց․ «Իմ պոտենցիալն այս պահին էլ եմ ես օգտագործում՝ ոչ պետական պաշտոնում։ Ես այս պահին էլ, կարծում եմ, քաղաքականությունից դուրս չեմ եւ քաղաքական միավորման մաս եմ կազմում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում