Search
Close this search box.

Չեմ հավատում՝ Օգանովսկին ժողովրդի վրա կրակելու հրաման կտար. Սարոյան

Մարտի 1-ին մեր բախտը բերեց, որ տուն գնացինք, թե չէ դա էլ էին կապել մեր հետ, քրքրել էին Մանվելին։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը։

«Մի կողմից իշխանությունն էր ուզում, որ խառնվենք, մյուս կողմից էլ՝ ժողովուրդը, որ հետո սաղ շառը գցեին մեր վրա։ Հասկացանք դա, թողեցինք տուն եկանք։ Մի շաբաթ տնից դուրս չենք եկել»,-ասաց Սեյրան Սարոյանը։

Անդրադառնալով BBC-ի հրապարակմանը, որտեղ նշված էր՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ գեներալ Սամվել Կարապետյանն (Օգանովսկի) է կրակելու հրաման տվել, Սեյրան Սարոյանն ասաց. «Չեմ հավատում, որ Օգանովսկին ժողովրդի վրա կրակելու հրաման է տվել»։

Ինչ վերաբերում է միևնույն հրապարակման մեջ առկա տեղեկատվությանը, որ այդ օրն Արցախից զինվորականներ են եկել, Սարոյանը նկատեց. «Էդ օրը սաղս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Երևանում են եղել։ Հիմա ի՞նչ խաբենք իրար»։