Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հարբած հայրը փորձում երեխային վայր գցել բազմահարկ շենքի պատուհանից

ՌԴ Սարանսկ քաղաքում հարբած հայրը փորձել է երեխային վայր գցել բազմահարկ շենքի 3-րդ հարկի պատուհանից: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Մորդովիայի Հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությանը:

Ականատեսները պատմում են, որ ի սկզբանե տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է տնային պարագաներ շպրտել պատուհանից և հայհոյել:

Ապա վերցրել է իր երեք ամսական դստերը և սպառանցել, որ վայր կգցի նրան:

ԱԻՆ ծառայության աշխատակիցներին հաջողվել է հարևանի պատշգամբից թափանցել տուն և վնասազերծել նրան: Երեխայի կյանքը, բարեբախատաբար, փրկվել է:

Տղամարդը ձերբակալվել է և գտնվում է ոստիկանական բաժանմունքում: